Բավ է պառակտվել
12-07-2016 10:31

Լավրովը Բաքվում կքննարկի երկկողմանի համագործակցությունը և ղարաբաղյան հակամարտությունը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում պաշտոնական այցի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի երկկողմանի երկխոսության զարգացումը և արդիական միջազգային խնդիրներ:

Նախօրեին ռուս նախարարին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրին:

Փուլայնություն և փոխադարձություն

Վերջերս Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջոցը «փուլային տարբերակն» է:

«Այս տարի, հատկապես վերջին երեք-չորս տարիների ընթացքում, բանակցային գործընթացում նկատվում է, հնարավոր է, պատմության մեջ չտեսնված ակտիվություն: Բանակցությունները պետք են և´ Ադրբեջանին, և´ Հայաստանին: Ապրիլյան իրադարձությունները հակամարտության գոտում ևս մեկ անգամ դա ցույց տվեցին», - ասել է նա կառավարության նիստի ժամանակ:

Մոսկվայում, իրենց հերթին, հիշեցնում են, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված եռակողմ հայտարարության մեջ հաստատվում է դրա մասնակիցների հավատարմությունը կարգավորել իրադրությունը ԼՂՀ շփման գծում:

Բաքվում դրական է գնահատվում Ռուսաստանի դերը կարգավորման հարցում: Ադրբեջանի ԱԳ նախարարը հնարվոր փաստաթղթի հետ կապված աշխատանքային գործընթացը համարում է բովանդակային և արդյունքամետ:

Տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բացի ղարաբաղյան հակամարտության հարցերից, ռուս և ադրբեջանցի նախարարները մտադիր են քննարկել անվտանգության հարցերը, մասնավորապես, Անդրկովկասում: «Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում: Բաքվի հետ հարաբերությունները մենք կառուցում ենք հավասարության, միմյանց շահերը հարգելու և հարևանության հիման վրա», - ընդգծել են Սմոլենսկայա հրապարակից: