19-06-2014 10:34

Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում.Լավրով

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների դինամիկ և հաջող զարգացումը՝ Ալիևը հույս է հայտնել, որ Լավրովի այցը դրական կազդի հարաբերությունների հետագա ամրապնդման վրա: Լավրովն իր հերթին Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։
Նա նշել է, թե իրենք կիսում են Ալիևի տեսակետն այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում և հաջողությամբ զարգանում են: Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Լավրովն ասել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նախորդ հանդիպման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին: