Բավ է պառակտվել
26-01-2016 13:55

Լավրովը բացառել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հին հարաբերությունները

«Մեր արևմտյան գործընկերները երբեմն ասում են, որ Ռուսաստանի հետ «սովորականի նման բիզնես» այլևս չի լինի և ես համոզված եմ, որ դա հենց այդպես է: Այս հարցում մենք համակարծիք ենք», - ասել է Լավրովը: «Այլևս «սովորականի նման բիզնես» չի լինելու, երբ մեզ փորձում եին պարտադրել պայմանավորվածություններ, որոնք հիմնականում պաշտպանում էին Եվրոպական Միության կամ կամ Միացյալ Նահանգների շահերը և համոզում էին մեզ, որ դա չի վնասի մեր շահերին: Այս պատմությունը ավարտված է », - ավելացրել է նախարարը: Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է սերտորեն աշխատել արևմտյան գործընկերների, այդ թվում, ԱՄՆ-ի ևԵվրոպայի հետ: Սակայն, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հարաբերությունները լինեն հավասար և փոխշահավետ, - ասել է նա: Մոսկվայի հարաբերությունները Արևմուտքի հետ վատացել են 2014 թ-ին Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո: ԱՄՆ և եվրոպական երկրները պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ, ինչին Կրեմլը պատասխանեց մթերային էմբարգոյի ներդրումով: Այդ ամենի հետ մեկտեղ վերջին տարիներին երկխոսության փորձեր են ձեռնարկվում: Այսպիսով, դեկտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի երեք ժամյա բանակցությունները: Հանդիպմանը քննարկվել է Սիրիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: