Բավ է պառակտվել
29-09-2015 14:44

Ուորլիքը Լավրովի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին կիսվել է Instagram-ի իր էջում: «Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` համակարգելու ղարաբաղյան հիիմնախնդրի լուծման ուղղությամբ կատարվելիք քայլերը: Համանախագահ բոլոր երկրները վերահաստատում են իրենց դիրքորոշումը հիմնախնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծման շուրջ»,-գրել է ԱՄՆ համանախագահը: Լավրով-Ուորլիք հանդիպումը տեղի է ունեցել այս օրերին Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում: