Բավ է պառակտվել
26-07-2016 09:09

Լավրովն ու Քերին հանդիպել են Լաոսում

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ` Լաոսում կայացած Ասիայի հարավ-արևմտյան պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում:

 ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավոր դիվանագետները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև շոշափել են երկկողմ հարաբերությունների թեման:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտնել է, որ սիրիական հակամարտության կարգավորման, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի ու Վաշինգտոնի կարծիքները դեռևս շատ հեռու են իրարից: