Բավ է պառակտվել
20-09-2016 16:57

Լավրովն ու Քերրին երկկողմանի հանդիպում են անցկացնում Նյու Յորքում

ՌԴ ու ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին երկկողմանի հանդիպում են ունեցել Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ: Բանակցությունները անցնում են «Լոտտե Նյու Յորք Փալաս» նորաձեւ հյուրանոցում մամուլի համար փակ դռներով:

Ամերիկյան կողմը նշում է, որ Լավրովն ու Քերրին կկենտրոնանան Սիրիայում հրադադարի ընդհանուր պահպանման, նաեւ սիրիական Հալեպ նահանգում հումանիտար շարասյան գնդակոծության հարցերի վրա:

ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը արձանագրել է, որ Սիրիայի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Լավրովն ու Քերրին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ կապի մեջ են եղել ՝ նշելով նաեւ, որ այդ շփումները առաջիկա օրերին էլ կշարունակվեն:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը սեպտեմբերի 19-ին հայտնել է, որ երկրում հրադադարի ռեժիմի գործողության ժամկետն ավարտվել է: Ռուս -ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին: ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ վստահեցրել էր, որ հրադադարի ռեժիմը պահպանել են միայն սիրիական զորքերը, իսկ զինյալների կողմից խախտումներ են գրանցվել: Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը իր հայտարարության մեջ շեշտել է, որ սիրիական զորքերը գործադրել են բոլոր հնարավոր ջանքերը հրադադարի ռեժիմը պահպանելու համար ու «զսպվածության գերագույն աստիճան են դրսեւորել ահաբեկչական խմբավորումների խախտումներին դիմակայելու հարցում»: