11-04-2016 08:47

Քերին ու Լավրովը ողջունել են ԼՂ գոտում հրադադարի պայմանավորվածությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել են ԼՂ-ում հրադադարի մասին պայմանավորվածությունը։

Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ձեռք բերված պայմանավորվածությունները և պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։