Բավ է պառակտվել
29-02-2016 09:54

Լավրովն ու Քերին կոչ են արել ջանքեր գործադրել Սիրիայում հրադադար պահպանելու համար

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ են արել լուրջ ջանքեր գործադրել, որպեսզի Սիրիայում հակամարտության բոլոր կողմերը պահպանեն հրադադարը, հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Նրանք համաձայնել են, որ չնայած սկզբնական հաղորդագրությունները հուսադրող են, բայցեւայնպես ապագայում հաջողության համար կարեւոր կլինեն բոլոր կողմերի լուրջ ջանքերը»,- ասել է Քիրբին հայտարարության մեջ, որը Պետքարտուղարությունը:

Նրա խոսքով, Լավրովն ու Քիրբին ողջունել են Սիրիայի հարցով միջազգային խմբի «կառուցողական շփումը» ու նշել, որ բոլոր կողմերը շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին ու գնահատել ստացվող հաղորդագրությունները:

«Նրանք նաև հաստատել են, որ վճռական են տրամադրված՝ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի իրականացման ու Սիրիայի բոլոր քաղաքներին անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնելու հարցում»,- ամփոփել էր Պետքարտուղարության ներկայացուցիչը: