Բավ է պառակտվել
30-04-2015 09:47

Լավրովը և Քերին քննարկեցին Եմենում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում քննարկեցին ուկրաինական ճգնաժամը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում նախարարները ողջունեցին Կոնտակտային խմբի չորս աշխատանքային ենթախմբերի ձևավորման գաղափարը և կողմերի կողմից Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը կողմ արտահայտվեցին: Մասնավորապես, նշվեց հրադադարը պահպանելու, ծանր զինատեսակների հետ քաշելու և Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Լավրովը ընդգծեց Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև երկխոսություն հաստատելու անհրաժեշտությունը: Բացի այդ նախարարները քննարկեցին Սիրիայում, Լիբիայում և Եմենում ստեղծված իրավիճակը: