29-05-2015 12:27

Լավրովը և Քերրին քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև մի շարք այլ տարածաշրջաններում իրավիճակի բարելավումը: Այդ մասին հաղորդելեն ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության դեպարտամենտից: Զրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամի բարելավմանը ուղղված ջանքերի աջակցության հարցերը ուկրաինական կողմերի միջև կայուն երկխոսություն հաստատելու միջոցով: Բացի այդ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի Հյուսիսում, մասնավորապես, Սիրիայում և Եմենում ընթացող հակամարտությունները լուծելու ուղղությամբ ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունները: Զրույցը տեղի է ունեցել հինգշաբթի, մայիսի 28-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: