Բավ է պառակտվել
26-01-2016 11:24

Լավրով. վաղուց ժամանակն է հրաժարվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ վաղուց ժամանակն է հրաժարվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից։ «Ռուսաստանին զսպելու փորձերը շարունակվում են, թեպետ այդ քաղաքական գիծը պետք է անցնի պատմության գիրկը։ Շարունակվում են միակողմանի կերպով օգուտ քաղելու և անգամ մեր արտաքին քաղաքականության համար մեզ պատժելու փորձերը»,- ասել է Լավրովը։ Ըստ Լավրովի ռուսական արտաքին քաղաքականության հետևողական ընթացքը նպաստել է ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու նպատակով լայնորեն համագործակցության անհրաժեշտության գիտակցման ավելացմանը:

Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ «Գործընթացը արագ տեմպերով չի զարգանում»: