17-05-2016 08:06

Լավրովը և Քերին Ղարաբաղի հարցով առանձնազրույց են ունեցել

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մինչև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումն առանձին քննարկել են ղարաբաղյան հարցը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ և Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի նախօրեին բանակցություններ են անցկացրել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ նախարարները Վիեննայում հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԱՄՆ պետքարտուղարը։ Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստը նախատեսված է Վիեննայում երեքշաբթի։