27-05-2014 20:07

Լարսում կորածների շարքում հայեր կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին, ժամը 14:43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից մեկի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում:

Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա: