Բավ է պառակտվել
16-04-2016 12:30

Լավրովը և Քերրին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը նպաստելու վճռականությունը, ինչպես նաև քննարկել իրավիճակը Դոնբասում և Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է ռուսաստանյան արտաքին գերատեսչական մարմինը:

«Ուշադրության կենտրոնում սիրիական հակամարտության խնդիրներն էին: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հաստատել են վճռականությունը` այսուհետ էլ նպաստելու Սիրիայում համատեղ ուժերով ձեռք բերված հրադադարի ռեժիմին, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաեւ ապահովել շրջափակված շրջանների խաղաղ բնակչությանը օգնության բեռների մատակարարումը», — ասված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները Սիրիայում դիմակայող կողմերին կոչ են արել չձեռնարկել այնպիսի քայլեր որոնք «հակասում են այդ ընկալումներին, գործել մարդասիրական իրավիճակի թեթեւացման ուղղությամբ», հավելում է ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային այժմեական հարցեր, ներառյալ Դոնբասի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների շուրջ իրավիճակը, հաղորդել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: