Բավ է պառակտվել
05-12-2013 16:26

Հայաստանն առայժմ որևէ միության անդամակցելու պատրաստ չէ. Լարիսա Ալավերդյան

«Ես չեմ կիսում ոչ Եվրամիության անդամակցության ոգևորությունը, ոչ իշխանությունների փաստարկն այն մասին, թե ինչու ենք միանում Մաքսային միությանը», - ARKA գործակալությունը մեջբերում է Հայաստանի առաջին Օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքերը: Ալավերդյանի կարծիքով, որևէ միության անդամակցելու որոշումից առաջ Հայաստանը պետք է փոխի կառավարման գործող համակարգը։