19-03-2014 13:38

«Արցախը Ղրիմի հետ համեմատելը տեղին չէ».Լ.Ալավերդյան

Այսօր լարգրողների հետ հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Արցախը Ղրիմի հետ համեմատելը տեղին չէ. «Ղրիմը ես չեմ համեմատելու Արցախի հետ, ինչքան էլ կոչվեն կոնֆլիկտ նրանց էությունը տարբերվում է: Ես կարող եմ բերել բազմաթիվ նմանությունների օրինակներ, բայց լուծումները բոլորովին տարբեր են. Արցախն Առաջին համաշխարհային պատերազմից հետո է ինքնորոշվել»: Ըստ Լարիսա Ալավերդյանի անկեղծ էր Ռուսաստանին միանալու առնչությամբ Ղրիմի ռուսների ուրախությունը: «Տեղին չէ նաև Արցախի ապագան կամ ներկան Ղրիմի անցյալի հետ կապելը: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի հարցն աշխարհաքաղաքական առումով իրավունք ունի ունենալ իր ուրույն տեղը:  Ինչ վերաբերում է Ղրիմի հարցով Արցախի ուրախությանը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ղրիմին, այն ընկալվում է որպես Ռուսաստանի մաս, իսկ Ղրիմում տեղի ունեցածում Արցախը տեսնում է պատմական արդարություն: Ղրիմն ավարտել է հստակ դիրքորոշումով՝ վերադառնալ տուն: Բայց մենք որևէ իմաստով չպետք է կապենք մեր հույսերը, թե այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, տեղի կունենա նաև Արցախում: