16-04-2016 13:54

Ռուսաստանի պաշտոնյաներից ով է հարստացել 2015-ին

Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ամենահարուստ պաշտոնյան՝ 87.1 մլն. ռուբլի եկամուտով Վյաչեսլավ Վոլոդինն է : Հենց նա էլ եկամուտի ամենամեծ աճն է ունեցել իր գործընկերների շրջանում՝ 38.5 տոկոս: Նախագահի աշխատակազմում ամենահարուստ ընտանիքը՝ 125.8 մլն ռուբլի եկամուտով, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նրա կին՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան են: Նավկան նախագահի աշխատակազմի աշխատակիցների կանանց շրջանում ամենամեծ եկամուտներն ունի : Ինքը Պեսկովը վաստակել է 36.7 մլն ռուբլի՝ մի քանի անգամ ավելի շատ, քան մեկ տարի առաջ (9.2 մլն ռուբլի): Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ընդհանուր եկամուտը 2015-ին կազմել է 8. 767 մլն ռուբլի, ինչը 716 հազար ռուբլով շատ է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Ամենաշատը՝ յոթ անգամ, աճել է Ալեքսանդր Տկաչեւի եկամուտը՝ Կրասնոդարի երկրամասի նահանգապետի պաշտոնում 7.4 մլն ռուբլուց այն դարձել է 56.5 մլն ռուբլի գյուղատնտեսության նախարարի պաշտոնում : Անցած տարվա արդյունքներով Խորհրդարանի ամենահարուստ մարդը Կամչատկայի երկրամասից սենատոր Վալերի Պոնոմարեւն է, նա հռչակագրել է ավելի քան 1 մլրդ ռուբլի : Պետդումայում ամենաշատը 2015-ին վաստակել է Լեոնիդ Սիմանովսկին, որի եկամուտն ավելացրել է 2.5 անգամ՝ հասցնելով 907.6 մլն ռուբլու: