19-03-2014 20:56

Ղրիմը մտել է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ

Երեքշաբթի՝ մարտի 18-ին, Մոսկվայում պայմանագիր է կնքվել Ռուսաստանի և Ղրիմ Հանրապետության միջև ՌԴ կազմի մեջ թերակղզու ներառման և նոր ռուսաստանյան սուբյեկտների ձևավորման մասին:
Պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ Սերգեյ Աքսյոնովը և «ժողովրդական քաղաքապետ» Ալեքսեյ Չալին:
Երկու նոր տարածաշրջաններ
Ինչպես հետևում է Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթի բովանդակությունից, Ղրիմը ՌԴ կազմի մեջ է ընդունվում պայմանագրի ստորագրման օրից ի վեր: Այդ պահից ՌԴ կազմում ձևավորվում են երկու նոր սուբյեկտներ՝ Ղրիմ Հանրապետությունը և ֆեդերալ նշանակության քաղաք Սևաստոպոլը: Ղրիմ Հանրապետության պետական լեզուներն են համարվում ռուսերենը, ուկրաիներենը և ղրիմ-թաթարականը:
ՌԴ կազմի մեջ Ղրիմի ընդգրկման օրից ի վեր հանրապետությունում սկսում են գործել ռուսաստանյան օրենսդրական ակտերը:
ՌԴ Սահմանադրությանը չհակասող տեղական նորմատիվ ակտերը նույնպես գործելու են անցողական շրջանի ընթացքում, որը կավարտվի 2015 թվականի հունվարի 1-ին:
Ենթադրվում է, որ այդ շրջանի ընթացքում կկարգավորվեն նոր սուբյեկտների՝ Ռուսաստանի տնտեսական, ֆինանսական, վարկային և իրավական համակարգերի մեջ ինտեգրման հարցերը:
Անցողական շրջանի ընթացքում ենթադրվում է նաև լիովին կարգավորել ռազմական պարտականությունների կատարման և Ռդ նոր սուբյեկտների տարածքում զինծառայության հարցերը:
Այս պահին արդեն հայտնի է, որ Ղրիմումում և Սևաստոպոլում զինծառայությունը իրականացնող ՌԴ քաղաքացիները ծառայելու են այդ սուբյեկտների տարածքում մինչ 2016 թվականը:
Ղրիմի և Սևաստոպոլի պետիշխանությունների մարմինների ընտրությունները կանցկացվեն 2015 թվականի երկրորդ կիրակի օրը: Ըստ փաստաթղթի, ընտրություններից առաջ իրենց գործունեությունը կշարունակեն հանրապետության Պետխորհուրդը և Սևաստոպոլի Օրենսդրական ժողովը:
Ղրիմում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները պայմանագիրը կնքելուց հետո դառնում են ռուսաստանցիներ, եթե մեկ ամսվա ընթացքում չհայտարարեն արդեն ունեցած քաղաքացիությունը պահպանելու ցանկության մասին:
Ղրիմի և Ուկրաինայի սահմանը ցամաքում հայտարարվում է որպես ՌԴ սահման: Սև և Ազովյան ծովերի տարածքների տարանջատումը Ղրիմի ՌԴ կազմի մեջ մտնելուց հետո իրականացվելու է փաստաթղթից բխող միջազգային իրավունքի սկբունքների հիման վրա: