Բավ է պառակտվել
15-07-2015 10:46

Հիմնադիր խորհրդարանին թույլ չեն տալիս հավաք անցկացնել Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Վարդան Բալյանի կողմից օգոստոսի 5-ից մինչև  օգոստոսի 8-ը ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի և ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ իրազեկման մեջ նշված օրը ժ.08.00-22.00, իսկ երթը՝ հավաքի ընթացքում՝ ժամը 20:00-ից մինչև ժամը 21:30-ը՝ «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց – «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։