Բավ է պառակտվել
05-04-2016 13:48

Կրեմլում լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ. Պեսկով

Կրեմլում լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլում այժմ առաջնահերթ են համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը վերադառնալն ու ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով վնասները նվազագույնի հասցնելը, հայտարարել է Պեսկովը:
«Ես այժմ իմ կողմից կբացառեի այդ թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն։ Կարևորը կրակի դադարեցման ռեժիմին վերադառնալն է և ռազմական գործողությունների վերսկսումից վնասները նվազագույնի հասցնելը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ակնկալել Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարումից ՌԴ-ի հրաժարվելու որոշում, եթե զինված բախումները շարունակվեն։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։