25-04-2015 09:16

Կրեմլը հակադարձել է Թուրքիայի կոշտ հայտարարությանը

Կրեմլում կարծում են, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը չի կարող լինել Թուրքիայի բացասական արձագանքի առիթ: «Մենք չենք կարծում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի միջոցառումներին կարող է բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից», – ընդգծել է երկրի նախագահի մամոլ խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի ելույթում 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու փաստի առթիվ Թուքիայի ԱԳՆ-ի բացասական հայտարարությունը: Պեսկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար չափազանց կարևոր դաշնակից է, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ: Բացի այդ Ռուսաստանի տարածքում մեծ քանակով հայեր են բնակվում, և ,ընդհանուր աեմամբ, Մոսկվան և Երևանը փոխկապված են խորքային պատմական արմատներով: «Երևանում կազմակերպված միջոցառումներին նախագահի ներկայությունը այլ պետությունների ղեկավարների հետ միասին բնական էր: Չափազանց կարևոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթին», – հայտարարել է Պեսկովը: Նա հավելել է, որ Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: «Մեր կարծիքով՝ մենք հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ ունենք: Մենք չափազանց բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ մեր փոխհարաբերությունները», – ընդգծել է նա: