04-04-2016 15:14

Կրեմլը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին

Կրեմլը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ ձեռնարկվում են եռանդուն ջանքեր թե՛ Ռուսաստանի, Երեւանի ու Բաքվի գծով, թե՛ համապատասխան միջազգային կառույցների: Այդ ջանքերը կշարունակվեն, որպեսզի առաջին հերթին ապահովվի վերադարձ հրադադարի ռեժիմին»,- ասել է նա: Պետության ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով հրադադարի ռեժիմին վերադառնալը հիմա առաջնահերթ խնդիր է: Նաեւ նա նշել է, որ անհրաժեշտ է «նվազագույնի հասցնել մարտական գործողությունների նման վերսկսման վնասը կարգավորման գործընթացի վրա»: Ընդ որում Պեսկովը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ հակամարտության երկու կողմերին Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ: «Ես հիմա կբացառեի իմ կողմից այս թեմայով մեկնաբանությունները»,- ասել է նա: