Բավ է պառակտվել
26-01-2016 13:51

Կրեմլն ԱՄՆ-ին առաջարկել է ապացուցել Պուտինի կոռումպացված լինելը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ Ֆինանսների նախարարության անապացույց մեղադրանքները ստվեր են նետում այդ գերատեսչության վրա և ապացույցներ են պահանջում: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Ես նկատի ունեմ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունները: Դրանք, նախ և առաջ, հստակորեն վկայում են, թե ով է կանգնած խմբավարական վահանակի մոտ, երկրորդ` ապացույցներ են պահանջում, որովհետև ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության նման գերատեսչության կողմից նման մեղադրանքների հնչեցումը, եթե ամրապնդված չէ կոնկրետ ապացույցներով, ստվեր է նետում այդ գերատեսչության վրա», - նշել է Պեսկովը:
Ռուսաստանյան նախագահի մամուլի քարտուղարը ճշտել է, որ Կրեմլը համապատասխան ապացույցներ չի պահանջի ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունից:
«Մենք ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունից ապացույցներ չենք պահանջի: Հարցն այն է, որ եթե նրանք նման հայտարարությունը անապացույց թողնեն, դա դարձյալ, կրկնում եմ, ստվեր է նետում այդ գերատեսչության հեղինակության վրա: Եվ ապացույցներ պահանջելը մեր խնդիրը չէ, այժմ դա արդեն այդ գերատեսչության խնդիրն է` որոշակի ապացույցներ ներկայացնել և ցույց տալ, որ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մերկապարանոց զրպարտություն չեն», - ընդգծել է Պեսկովը:
Ավելի վաղ բրիտանական BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի փաստագրական ֆիլմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, որում պատմվում է, թե Ռուսաստանի նախագահն ինչպես է իր իշխանությունն օգտագործել գաղտնի կարողություն դիզելու համար: ֆիլմի ռեժիսորն է Ռիչարդ Բիլթոնը։
Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ի ֆինանսների հախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը դժվար թե փչացնի երկու երկրների միջև հարաբերությունները, քանի որ դրանք հիմա լավ վճակում չեն գտնվում և անգամ նման սուտը քիչ հավանական է, որ էլ ավելի բարդացնի դրանք: