23-12-2015 14:19

Կրեմլը նոր պատյամիջոցների ցուցակը ավերիչ է անվանել

Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ցուցակը: Ցուցակում ներառվել են մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձիք, որոնք արդեն նշված են ԵՄ պատժամիջոցային ցուցակում: ԱՄՆ դեսպանատան մամուլի պատասխանատու Ուիլ Սթիվենսը հայտարարել է, որ փաստաթուղթը արդեն առկա պատժամիջոցների ցուցակների պարզաբանումն է: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցակների ներդաշնակեցումը «ապահովում է այնպիսի իրավիճակ, որի դեպքում ԱՄՆ-ի և ԵՄ բիզնեսի ներկայացուցիչները նույն կանոններով են խաղում, և նվազեցնում է ծանրաբեռնվածությունը մասնավոր սեկտորի վրա»: Պատժամիջոցների ցուցակը բաղկացած է երկու մասից. առաջինը ներառում է ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որոնց ակտիվներն ԱՄՆ¬ում ենթակա են սառեցման և որոնց արգելված է բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ: Երկրորդ մասում թվարկված են ընկերություններ, որոնց նկատմամբ սահմանվել են նվազ խիստ սեկտորյալ պատժամիջոցներ. նրանց արգելված է, մասնավորապես, վարկեր վերցնել և արժեթղթեր տեղաբաշխել ԱՄՆ¬ում, ինչպես նաև ամերիկյան ընկերություններից ստանալ տեխնոլոգիաներ ու ծառայություններ: Պատժիչ ցուցակում ներառվել են, մասնավորապես, ՎՏԲ24 բանկը, Ուկրաինայում և Շվեյցարիայում Սբերբանկի դուստր կառույցները,  ինչպես նաև Սբերբանկի վճարային համակարգը: Յալթայի կինոստուդիան և գինու «Մասանդրա», «Նոր լույս» և «Մագարաչ» գործարանները: «Սև ցուցակներում» հայտնվել են ընկերություններ ու բանկեր, որոնք ակտիվորեն աշխատում են Ղրիմում, ինչպես նաև կապված են ցուցակի գործող ֆիգուրանտների հետ: Ֆիզիկական անձանց թվում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներն են, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսական ընկերությունների՝ «Իժմաշ»¬ի, «Կալաշնիկով» կոնցեռնի և ուրիշների աշխատողներ: ԱՄՆ պատժամիջոցների ցուցակը հրապարակվել է  ԵՄ-ի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու  որոշման հրապարակումից հետո: Որոշումը համաձայնեցվել  է նախօրեին ԵՄ խորհրդում: ՌԴ ԱԳՆ այդ որոշումը անտրամաբանական է անվանել: Միառժամանակ կառավարությունը շեշտել է, որ չի նախատեսում ԵՄ –ի դեմ նոր պատժամիջոցներ  ներդնել: