Բավ է պառակտվել
11-07-2016 13:53

Վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայերիի նկատմամբ կատարվածը.Կոբախիձե.

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Մանանա Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ կատարված էթնիկական զտումը և հավելել՝ «Մենք այսօր մեր հարգաքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին»։