13-04-2015 12:36

ՌԴ-ի զիննավատորմի նավերը զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում և Ղազախստանում

Փոքր հրթիռային և հրետանային «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» նավերը սկսել են պատրաստվել մերձկասպյան պետությունների զիննավատորմի նավերի հետ նախատեսվող զորավարժություններին: Այդ մասին երկուշաբթի հայտնել են Ռուսաստանի Հարավային ռազմական զորաշրջանից: «Նախապատրաստման ընթացքում անձնակազմերը կանցկացնեն տարբեր թեմատիկայի նավային զորավարժություններ, որոնց ընթացքում մշակվում են նավերի ջոկատների համատեղ մանևրելու և մարտական խնդիրներ կատարելու վարժանքները օդային և ծովային թիրախները հրետանիով խոցելու միջոցով», - նշված է հաղորդագրության մեջ: Մարտական ծառայության շրջանակներում հունիսին ՌԴ-ի զիննավատորմի նավերը կմտնեն Բաքվի և Ղազախստանում գտնվող Աքթաուի նավահանգիստները: