29-05-2015 12:34

Կոնգրեսական. «Անհամբեր սպասում եմ Արցախի աջակցության ուղղությամբ գործադրվող ջանքերին»

Արցախում կարճատև ժամկետում առաջացել է ժողովրդավարական և քաղաքացիական հասարակություն: Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի անդամ Բրեդ Շերմանի հայտարարության մեջ ի պատասխան Ղարաբաղում ընտրությունների արդյունքում դիտորդների զեկույցի: Այդ մասին հաղորդել են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեից: Կոնգրեսականի խոսքով՝ նա մշտապես աջակցել է ժողովրդավարական արժեքներին, և Արցախի ժողովուրդը ընդունել է ժողովրդավարական գաղափարները Ղարաբաղում կառավարության ստեղծման պահից: Կոնգրեսականը ընդգծել է, որ դիտորդները՝ ընտրական գործընթացների և մարդու իրավունքների ոլորտի ակադեմիկոսները, գիտնականները և փորձագետները հայտարարել են, որ ընտրությունները անցել են միջազգային չափանիշների համաձայն և նշել են կանանց մասնակցությունը ողջ գործընթացին որպես իրավահավասար մասնակիցների: «Ես անհամբեր սպասում եմ Արցախի աջակցության ուղղությամբ գործադրվող ջանքերի շարունակությանը և ԱՄՆ-ի և Հանրապետության միջև կապերի ամրապնդմանը», - հայտարարել է նա: