Բավ է պառակտվել
27-02-2015 09:11

Կոնգրեսականը Քերրիին կոչ է արել խիզախ լինել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով հանձնաժողովում ելույթ ունենալիս ուղղակիորեն կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին եւ Օբամա-Բայդենի ողջ աշխատակազմին վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մարդկանց բերանները փակելու Թուրքիայի քաղաքականության աջակցությանը։ Այս մասին NEWS.am-ի ն հայտնել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբից։ «Լինելով սենատոր՝ Դուք, Քերրի՛, պաշտպանում էիք Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Հիմա մենք գտնվում ենք 100-ամյակի շեմին եւ ես հուսով եմ, որ Դուք կցուցաբերեք ձեր հայտնի խիզախությունը եւ ապրիլի 24-ին Անատոլիայում 100 տարի առաջ կատարվածը նկարագրելիս կօգտագործեք ցեղասպանություն բառը»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Արտաքին գործերով հանձնաժողովում «Անհանգիստ աշխարհում ԱՄՆ շահերի առաջընթացը. 2016թ. ֆինանսական տարում արտաքին գործերի ոլորտի բյուջեն» թեմայով լսումների ժամանակ։ Այս եւ կոնգրեսական Դեւիդ Չիչիլինեի բարձրացրած՝ հայ-ամերիկյան լայն շրջանակներում այլ հարցերի վերաբերյալ Ջոն Քերրիի պատասխանը ակնկալվում է ստանալ առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս կապակցության Չիչիլինեն նշել է. «Այսօր՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նիստի ժամանակ, ես հարցեր եմ ուղղել պետքարտուղար Ջոն Քերրիին Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության մասին։ Քանի որ մենք պատրաստվում ենք նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը, հատկապես կարեւոր է բարձրացնել այդ վայրագությունների մասին իրազեկությունը եւ հասնել նրան, որ աշխարհը այլեւս երբեք չվերապրի նման ողբերգություն»։