Բավ է պառակտվել
18-03-2015 10:08

ԱՄՆ Կոնգրեսը կուսումնասիրի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

Այսօր Վաշինգտոնում ԱՄն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դևիդ Վալադաոն, դեմոկրատ Ֆրենկ Պալոնեն, մի շարք այլ կոնգրեսականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները կներկայացնեն Հայոց Ցեղասպանության նկատմամբ ճշմարտության և արդարության մասին բանաձևը: ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից մշակված այս բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել ազնիվ, կառուցողական ր ամուր հայ-թուրքական հարաբերություններ ձևավորելւ ուղղությամբ: Ըստ բանաձևի՝ այս հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի և հետևանքների ճանաչման վրա: