07-03-2014 11:49

ԱՄՆ Կոնգրեսը 1 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու օրինագիծը: oրինագծին կողմ է քվեարկել 385 կոնգրեսական, դեմ՝ 23-ը: Նախատեսվում է, որ Սենատը այդ օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ, ինչից հետո այն պետք է ստորագրի նախագահ Բարաք Օբաման: Մինչ այդ ԱՄՆ-ի վարչակազմը բազմաթիվ անգամ կողմ է արտահայտվել՝ Ուկրաինային օգնություն տրամադրելուն: