22-11-2014 16:33

Կոմեդիայի ժամ Ադրբեջանի նախագահի Twitter-յան լրահոսում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին դիմել է Twitter միկրոբլոգին, որպեսզի աշխարհի հետ կիսվի իր երկրի «հնարավորություններով եւ հաջողություններով»։
Այս անգամ սովորական սպառնալիքների փոխարեն Ադրբեջանի նախագահը գովերգել է իր երկրի «ժողովրդավարությունը»։ «Մեր քաղաքական համակարգը եվրոպական համակարգի մոդել է», - գրել է հարեւան երկրի նախագահը։ Պարզվում է՝ Ադրբեջանը ոչ միայն «բազմամշակութայնության համաշխարհային կենտրոն» է, այլեւ երկիր, որտեղ «պահպանվում են բոլոր հիմնարար ազատությունները»։ Չհաշված որ, «հարեւանների հանդեպ մեր վարած քաղաքականությունը բարձր է գնահատվում աշխարհում»։ Իր միկրոբլոգում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրել է. «Կոմեդիայի ժամ Ադրբեջանի նախագահի Twitter-յան լրահոսում»։