15-09-2016 11:55

ՀՀ նախկին վարչապետի թիմը հեռանում է կառավարությունից

Հովիկ Աբրահամյանի հեռանալուն զուգահեռ, կառավարությունից հեռանում է նաև նրա թիմը:

Վարչապետի հրաժարականի օրը աշխատանքից ազատման դիմում է գրել նրա խոսնակը` Գոհար Պողոսյանը, ով երկար տարիներ աշխատում էր ԱԺ-ում:

Ըստ տեղեկությունների, աշխատանքից ազատման դիմումներ կգրեն նաև Աբրահամյանի հետ կառավարություն եկած մի շարք օգնականներ և խորհրդականներ, այդ թվում, օգնականներ Վահան Դիլանյանը (նակինում եղել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում հանրային կապերի պատասխանատու), Աննա Գևորգյանը (մինչ այդ աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում, ԱԺ-ում):

Ամենայն հավանականությամբ, կհեռանան նաև գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանը (հանքարդյունաբերության ոլորտի մասնագետ, «Վալեքս գրուպի» նախկին փոխնախագահ, «ԷյՍիՓի» ընկերության նախկին տնօրեն), խորհրդականներ Կորյուն Հակոբյանը (սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբայրը), Արման Խաչատրյանը (Հայաստանի զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը), Կովալենկո Շահգալդյանը (եղել է Կոտայքի երկարամյա մարզպետ), Գագիկ Խաչատրյանը (եղել է Ջրային կոմիտեում նախագահի տեղակալ, քաղաքաշինության նախարարի տեղակալ):