25-08-2016 13:54

Ո՞ւմ կնախընտրեն հայերը Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում

Ռուսական ԶԼՄ-ներից մեկը վերլուծել է Պետդումայի ընտրություններին առաջադրվող քաղաքական կուսակցությունների թեկնածուների ցուցակները, փորձելով պատասխանել այն հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեն Ռուսաստանում ապրող հայերը:
Նշվում է, որ 2010 թ. մարդահամարի համաձայն  ՌԴ-ում 1,182,388-ն հայ է ապրում:
Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում համազգային քվեարկության օր կկայանա: Սահմանված կարգի համաձայն՝ տեղի ունենալիք ընտրությունների միջոցով երկրի խորհրդարան կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգ) կընտրվի 225 պատգամավոր, ևս 225 հոգի պատգամավոր դառնալու համար անհատական պայքար կմղի (մեծամասնական ընտրակարգ)։
Այս հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանում է գտնվում աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից մեկը, որը, ցավոք սրտի, դեռևս մնում է ամորֆ վիճակում և հասարակության մեջ չունի իրական ազդեցության լծակներ այնպիսի կենսական հարցերում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Արցախի հակամարտությունը, հայկական հարցի արդար լուծումը:

«Ցավալի է, որ մինչև հիմա Ռուսաստանի հայերի ոչ մի հասարակական կազմակերպություն հանդես չեն եկել աջակցության առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններից որևէ մեկի օգտին, և չի ձևավորվել պատգամավորների թեկնածուներին աջակցվելու համար պայմանների ցուցակը», - նշվում է հետազոտությունում:
«Ժամանակը չէ արդյոք վերցնել նույն Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների փորձը, որոնք իրական կշիռ ունեն հասարակության մեջ և հայերի ռազմավարական նպատակների իրականացման մասով կարողանում են ազդել երկրում քաղաքական գործընթացներին», - այսպիսի հարցադրում է արվում հետազոտությունում և ավելացվում.
«Դրանցից մեկն այժմ հասանելի է` առաջիկա ընտրությունները Պետական դումա: Եթե դուք կրկին լռեք, ապա շարունակելու եք , ապրիլի 24-ին միայնակ փոքրաթիվ կազմով սգո միջոցառումներ անցկացնել, սոցիալական ցանցերում բողոքել ռուսական իշխանություններից թշնամիներին, ովքեր երազում են հայերին պատմության գրքերի մեջ ուղարկել, զենք մատակարարելու համար»:
Այսպիսով հիմնականներում  հետևյալ պատկերն է՝ Լիբերալ դեմոկրատական կուսակցության, Հայրենիք, Ժողովրդական ազատության կուսակցություն, Կոմունիստական կուսակցության ցուցակներում, ոչ մի հայկական ազգանուն չի երևում: 

Ներկայցվում է նաև այլ կուսակցությունների թեկնածուների տվյալներ՝
«Եդինայա Ռոսիա» - ից որպես թեկնածուներ գրանցված են.
Չիլինգարովը Արթուր Նիկոլայի
Փարանյանց Ռոբերտ Վասիլիի

«Արդար Ռուսաստան» կուսակցության թեկնածուներ.
Թորոսյան Իգոր Գեորգիի
Օհանյան Հովհաննես Արմենակի
Ավագյան Ռուբիկ Վահագի
Բաղդասարով Սեմյոն Արկադիի
Բաբայան Ռոման Գեորգիի
Սիմոնյան Քրիստինա Վլադիսլավի

«Յաբլոկո» կուսակցությունից` Գևորգյան Սերգեյ Գրիգորի

«Ռուսական թոշակառուների հանուն արդարության կուսակցությունից».
Ալեքսանյան Վառվառա Ռուբենի
Մարկոսյան Հայկ Յուրիի

«Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցությունից.
Մինասյան Նադեժդա Յուրիի
Դավլաշյան Վիկտոր Խաժանի
Բաղդասարյան Վիկտորիա Վիկտորի: