29-01-2015 16:14

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անդունդ է գոյացել. պատմաբան Քոէն

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ընթացիկ շրջանը այլևս չի կարելի բնութագրել «սև գոտի»: Այդ երկրների միջև անդունդ է գոյացել , հայտարարել է ամերիկացի պատմաբան, ԽՍՀՄ և Ռուսաստանի մասնագետ Սթիվ Քոէնը Թոմ Հարթմանի հաղորդման ժամանակ: Քոէնի կարծիքով «ԱՄՆ-ի ոչ խելամիտ քաղաքականությունը» հանգեցրեց մեր ժամանակների ամենավատ միջազգային ճգնաժամներից մեկին, ընդ որում իրավիճակը շարունակում է վատթարանալ»: Պատմաբանը համարում է, որ ԱՄՆ-ը պետք է փոխի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: «Այդ անձնատվություն չէ: Այդ առողջ բանականություն է», - համարում է նա: Քոէնը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա «բոլոր հնարավոր միջոցներով», առաջին հերթին տնտեսական պատժամիջոցների օգնությամբ: Նա ընդգծել է, որ մինչդեռ Վաշինգտոնը որդեգրել է ՌԴ-ի նկատմամբ կոշտ քաղաքականություն, Եվրոպայում այդ հարցի շուրջ միակարծիք չեն: Ըստ փորձագետի հաշվարկների՝ հակառուսական պատժամիջոցների դեմ հանդես է գալիս գրեթե Եվրոպայի կեսը: Քոէնի խոսքով, բացի այդ Եվրոպայում շարունակում են զարգանալ Գերմանիայի կողմից հրամցվող սուր տնտեսական խնայողության դեմ տարաձայնությունները: Որքան ավելի ուժգին է տնտեսական ճգնաժամը հարվածում Եվրոպային, այնքան ավելի բազմանում են կարծիքները այդ քաղաքականության վերաբերյալ, հետևաբար, ավելի շատ տարաձայնություններ են ծագում նաև ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի շուրջ: