Բավ է պառակտվել
13-06-2014 14:44

Դմիտրի Կիսելյովի պես վերլուծաբաններն իրավունք չունեն Հայաստանին դասեր տալու. Ն. Զոհրաբյան

Դմիտրի Կիսելյովի պես լժե-վերլուծաբաններն իրավունք չունեն Հայստանին դասեր տալու: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ հասկանալի չէ, թե ինչու են նրան այդպիսի մեծ ուշադրության արժանացրել:

Ըստ Զոհրաբյանի, երբ Ազգային Ժողովի դահլիճներից մեկի մոտ տեսավ խռնված մի բազմություն, ենթադրեց, թե առնվազն Դալայ-լամային են սպասում: Եւ առաջին մեղավորը հենց հայկական կողմն է, որ սրտատրոփ սպասում էր «ինչ-որ լժե-վերլուծաբանի, իսկ հետո նրան թույլ տվեց թքել մեր երեսին մեր իսկ երկրի խորհրդարանում»: «Իսկ եթե թույլ ենք տալիս, ուրեմն կգտնվի մի անկիրթ անդաստիարակ, որն իրեն թույլ կտա մեզ դաստիարակել եւ սովորեցնել», - հավելեց նա:

«Ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը, բայց այստեղ խոսքը գնում է մեկի մասին, ում քծնանքն առ Պուտին ավելի նողկալի է, քան սովետական պրոպագանդայինը` առ Չեռնենկո, Անդրոպով եւ Բրեժնեւ»,-եզրափակեց Զոհրաբյանը: