Բավ է պառակտվել
13-06-2014 15:31

Որևէ մեկն իրավունք չունի գալ մեր երկրում մատ թափ տալ մեզ վրա.կարծիքներ՝ Կիսելյովի հայտարարության մասին

«Անընդունելի եմ համարում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի հայտարարությունը, թե որքան Հայաստանում նվազի ռուսաց լեզվի կիրառությունը, այդքան դա ազդում է Հայաստանի անվտանգության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Օրինաց երկիր» կուսակցության խոսնակ Արթուր Մինասյանը ու շարունակեց, ասելով, թե ի՞նչ է նշանակում, երբ ԱԺ կին փոխնախագահը իջնում է մուտքի մոտ և ինչ-որ մի մարդու դիմավորում: «Որևէ մեկն իրավունք չունի գալ մեր երկրում մատ թափ տալ մեզ վրա և հեռանալ: Ցանկացած մարդ, ով հյուրընկալվում է մեր երկրում, պետք է պահի իրեն իրավիճակին ադեկվատ»,-ընդգծեց բանախոսը:

Ասուլիսի ներկա բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ կարծիք հայտնեց, որ Կիսելյովն անհաջող ելույթ ունեցավ, ստացվեց, որ դա ավելի շատ մասնավոր այց էր:

«Խնդիրն այստեղ կազմակերպիչների մեջ եմ տեսնում, իրենց ընդունելությամբ այնպես են իրենց պահել, որ թույլ են տվել Կիսելյովն իրեն այստեղ զգա այդպես: Կիսելյովի արտահայտություններն այնպիսին էին, ինչպիսին ինք կաներ Ուկրաինայում կամ Կրասնոդարի երկրամասում»,-ասաց նա:

Քննարկմանը մասնակից Քաղաքագիտական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ մեծ հաշվով համաձայն է, որ ընդունող կողմն է մեղավոր, բայց պետք էր Կիսելյովին կարգի հրավիրել: «Լիովին մեղքն ընկում է հրավիրողների վրա, և հույս ունեմ, որ նման բան չի կրկնվի»,-եզրափակեց նա: