10-09-2014 13:48

Ադրբեջանը ԼՂՀ հակամարտության հարցում երկու նպատակ ունի.Կ. Մանոյան

Այսօր կրագրողների ետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց, որ գտնում է, որ Ադրբեջանը ԼՂՀ հակամարտության հարցում երկու նպատակ ունի: «Առաջինը՝ բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ շրջանակներից»,-նշեց Մանոյանն ու մանրամասնեց. «Որովհետև եթե Մինսկի խումբը ուղղակի բանակցությունների վրա թեկուզ դրական տեղաշարժ չի ապահովել, սակայն մի բան ապահովել է, այն է` որ միջնորդ պետությունները հասկացել են, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելով»: Շարունակելով խոսքը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարն ընդգծեց. «
Ադրբեջանի երկրորդ նպատակը, հարցը լուծել ոչ թե փաթեթային համաձայնությամբ, այլ հանգրվանային լուծմամբ»: Լրագրողների խնդրանքով բանախոսըն անրադարձավ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, «Վերջին հանդիպումը ԱՄՆ-ի շահագրգռվածության արդյունք էր: Միջնորդ երկրները ամեն ինչ փորձում են անել, որ պատերազմի հավանականությունը նվազեցվի»: