08-02-2014 16:26

Կիպրոսում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում

Հազարավոր գործազուրկներ, թոշակառուներ, խաբված ավանդատուներ, ֆերմերներ, պետծառայողներ, ուսանողներ, լրագրողներ և ձեռնարկատերեր հավաքվել են Կիպրոսի ֆինանսների նախարարության շենքի մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Բողոքի ակցիան կոչվում է «Կիպրոսի սոցիալական մոբիլիզացիա»՝ «Եռյակ, հեռացիր» կարգախոսի ներքո: Ակցիան կազմակերպել են մոտ 20 առաջատար արհմիություններ և հասարակական կազմակերպություններ:
Ցուցարարները նախատեսում են ֆինանսների նախարարության առջև հանրահավաք անցկացնել, ապա շրջափակման մեջ առնել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության շենքը և Եվրոպայի Տունը, որտեղ գտնվում է ԵՄ ներկայացուցչությունը: Նրանք բողոքում են ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի ճնշման ներքո Կիպրոսի կառավարության կողմից հակաճգնաժամային միջոցառումների դեմ, որոնց արդյունքում ավելանում է գործազրկությունը: Կիպրոսը դեֆոլտի եզրին է հայտնվել 2012-ի առաջին կեսին և ստիպված է եղել ֆինանսական օգնության համար դիմել ԵՄ-ին և ԱՄՀ-ին: