Բավ է պառակտվել
19-02-2014 11:18

Կիևում մահացել է Вести-ի թերթի լրագրողը

Ռուսական kenta.ru-ն հայտնում է, որ Կիևում երեկ տեղի ունեցած բախումների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել ուկրաինական Вести թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմին, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Вести-ի տվյալներով՝ զինված մարդիկ փետրվարի 18-ին երեկոյան հարձակվել են տաքսիի վրա, որում եղել են Վերեմին և ընկերության մեկ այլ աշխատակից՝ Ալեքսեյ Լիմարենկոն։

Դիմակներով և սաղավարտներով մարդիկ մեքենայի մեջ են նետել «Մոլոտովի կոկտեյլներ», այնուհետև ծեծել են դրանում գտնվող մարդկանց։

Լրագրողը հրազենային վնասվածք է ստացել սրտի շրջանում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։ Լրագրողի մահվան մասին լուրը խմբագրությունում չեն հաստատել։