Բավ է պառակտվել
20-05-2016 14:24

Երևանն ու Կիևն ամբողջովին չեղարկում են օդային հաղորդակցման սահմանափակումները

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը և Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը համաձայնության են եկել երկու երկրի օդային հաղորդակցման սահմանափակումներն ամբողջովին չեղարկելու հարցում
Համաձայնությունը վերաբերում է նշանակված փոխադրողների քանակին և չվերթերի հաճախականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Երկու երկրի միջև 1995թ.-ին կնքած օդային հաղորդակցման մասին համաձայնագրով ուղևորաբեռնափոխադրումներ և փոստային հաղորդակցություն իրականացնելու հնարավորություն ուներ ամեն կողմից մեկ ընկերություն։ Չվերթերի հաճախականությունը սահմանափակված էր շաբաթական երեքով։ Այժմ այդ սահմանափակումները հանվել են։