Բավ է պառակտվել
16-12-2014 20:29

Ռուսաստանը «կառուցողական քայլեր» է ձեռնարկել.Քերրի

Վերջին օրերին ռուսաստանը «կառուցողական քայլեր» է ձեռնարկել, որոնք ուղղված են Ուկրաինայում լարվածության մեղմացմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատրաստ են մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նախագահ Պուտինը ավելի մեծ քայլեր անի Ուկրաինայի արեւելքում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ «կառուցողական ընտրության նշաններ» եւ «որոշակի մարդկանց դուրս բերում» է նկատվում: Քերրին ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակն էր հասկացնել Պուտինին, որ Ուկրաինայի արեւելքում իր աջակցությունը գին է ունենալու Մոսկվայի համար:
ԱՄՆ խպետքարտուղարը նշել է, որ ռուբլու անկումը ոչ միայն պատժամիջոցների, այլեւ այլ գործոնների հետեւանք է, ինչպիսիք են նավթի գների անկումը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառված միջոցները ուղղված չեն եղել Ռուսաստանի ժողովրդի դեմ: