Բավ է պառակտվել
16-03-2016 13:44

Ջոն Քերրին կմեկնի Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա, որպեսզի, իր իսկ խոսքով, օգտվի Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտելու՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ընձեռնված ամենալավ հնարավորությունից: ԱՄՆ պետքարտուղարն այս մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սույն պատմական հնարավորությունը կապելով Սիրիայից ռուսական զինուժի մասնակի դուրսբերման հետ:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ՌԴ-ում կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նա շեշտել է, որ Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցումը հիմնականում պահպանվում է, ինչին զուգահեռ Ժնևում այս շաբաթ վերսկսվել են խաղաղ բանակցությունները:

«Այսօր այս ահավոր պատերազմի 5-րդ տարելիցին մենք, ըստ երևույթի, ստացել ենք այն ավարտելու վերջին մի քանի տարիների ընթացքում, լավագույն հնարավորությունը»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ջոն Քերրին:

Երկուշաբթի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական զորախմբի հիմնական հատվածի՝ երկրից դուրսբերման հրաման է արձակել: