Բավ է պառակտվել
16-07-2016 07:33

Քերրին շնորհակալություն է հայտնել Պուտինին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի համար: 

«Շնորհակալ եմ նախագահ Պուտինին իր առաջնորդի դերի համար»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Նա հիշեցրել է, որ անցյալ ամիս Ռուսաստանի նախագահը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ: «Բոլորի շահերից է բխում բռնության նոր բռնկումից խուսափելը: Կասկած չունեմ, որ ռուսական, ամերիկյան եւ ֆրանսիական աջակցության առկայության պարագայում առաջընթացի պոտենցիալ կա»,- հայտարարել է Ջոն Քերրին: