Բավ է պառակտվել
30-09-2016 10:17

Քերրի. ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ԼՂ հակամարտության կարգավորմանը

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՝խոսելով սառեցված հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Նրա խոսքով ղարաբաղյան հակամարտության հարցում դեռ հեռանկարներ չկան, քանի որ երկրների առաջնորդները պատրաստ չեն, կա որոշակի լարվածութուն: Ընդ որում նա նշել է, որ պաղեստինա-իսրայելական համակարտությունն, օրինակ, ավելի շատ շանսեր ունի՝ հաշվի առնելով ,որ մարդիկ պատրաստ են ընդունել որոշակի որոշումներ: