Բավ է պառակտվել
09-09-2016 12:28

Քերին ժամանել է Ժնեւ՝ Սիրիայի շուրջ բանակցելու Լավրովի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Ժնեւ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու Սիրիայի խնդրի շուրջ: 

«Պետքարտուղար Քերին վաղ առավոտյան ժամանել է Ժնեւ»,- ասել է աղբյուրը:

Ինչպես նշվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի՝ ավելի վաղ Վաշինգտոնում եւ Ժնեւում տարածված հակիրճ հաղորդագրության մեջ, Քերին «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ կհանդիպի սեպտեմբերի 9-ին»:

Նրա շարադրած տեղեկատվության համաձայն՝ Լավրովը եւ Քերին Ժնեւում. «ուշադրությունը կկենտրոնացնեն Սիրիայում բռնության մասշտաբների կրճատման, այդ երկրի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օգնության ընդլայնման եւ քաղաքական լուծման առաջշարժման վրա, որն անհրաժեշտ է քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար»:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը Ժնեւ է ժամանել սեպտեմբերի 8-ին: Նույն օրը կայացել են նրա կոնսուլտացիաները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ: