14-11-2015 13:05

Լավրովն ու Քերին կհանդիպեն Սիրիայի հարցով բազմակողմ բանակցություններից առաջ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպել Սիրիայի հարցով բազմակողմ բանակցություններից առաջ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 
«Մի քանի րոպե անց ռուսական պատվիրակությունը կսկսի աշխատանքը։ Մեր այսօրվա աշխատանքը կսկսի Լավրով-Քերի երկկողմ հանդիպումը, ինչից հետո, ինչպես և նախատեսվում էր, բոլորը կմասնակցեն Սիրիայի հարցով աջակցության խմբի նիստին»,-ասել է նա։ 
Զախարովայի խոսքով՝ չի բացառվում, որ Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա բանակցություններից առաջ: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի ու Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մեկնել են Ֆրանսիայի արտգործնախարարի մոտ։ 
Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկատվության, հաղորդվում է 120 զոհի մասին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհերի թիվը 150-ից ավելի է։ Կան ավելի քան 200 վիրավորներ։