Բավ է պառակտվել
22-09-2016 10:57

Կադրային փոփոխությունների ալիքը կհասնի նաև մարզպետերին

ՀՀ կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու:

Այդ ալիքը հասնելու է նաև մարզեր, և որոշ մարզպետեր հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։

«Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազդարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ ժամանակում՝ մինչև խորհրդարանական ընտրություններն իրականություն դարձնել», նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարության ձևավորումից հետո, օրենքով սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում պետք է ԱԺ ներկայացվի կառավարության ծրագիրը։