06-02-2015 11:41

Ղազախստանը պայքարելու է ԵՏՄ շրջանակներում մեքենաների համար ընդհանուր գին սահմանելու համար

Ղազախստանը պայքարելու է ԵՏՄշրջանակներում մեքենաների համար ընդհանուր գին սահմանելու համար: «Ներկայումս մշակվում է այն հարցը, որպեսզի մեքենաների ներմուծումը Ղազախստան իրականացվի միայն պաշտոնական գործարք կատարողների միջոցով», - հայտարարել է ներդրումների և զարգացման հարցով նախարարի տեղակալ Ալբերտ Ռաուն: «Քննարկվում է մեքենաների մատակարարումը պաշտոնական, այլ ոչ թե «մոխրագույն» դիլերների միջոցով ներմուծելու հարցը: Մենք քննարկել ենքայդ ռուսաստանյան գործընկերների հետ: Մոսկվայում մի շարք նուրբ հարցերի շուրջ բանակցություննրի ժամանակ մենքնաև քննարկել են մեքենաների արտադրության հարցը», - նշել է Ռաուն: Նա նաև մեկնաբանել է ԵՏՄշրջանակներում մեքենաների համար ընդհանուր գին սահմանելու վերաբերյալ առաջարկը: «Եթե ներմուծումը կատարվի պաշտոնական դիլերների միջոցով, ապա արդյունքը կարող է և այդպիսինը լինել», - ասել է Ռաուն: Ավելի վաղ հաղորդվել է, որ մոտ օրերս կքննարկվի Ռուսաստանից Ղազախստան մեքենաների ներմուծման արգելքի հնարավորության հարցը: Այդ մասին հայտարարել էր «Աթամեքեն» Գործարարների ազգային պալատի նախագահի տեղակալ Ռահիմ Օշաքբաևը: «Փետրվարի 6-ից տեղի կունենան միջկառավարական խորհուրդներ, Ղազախստան-Ռուսաստան երկկողմանի հանդիպումը: Այդ հարցը հանդիպման ժամանակ կառաջադրի ղազախստանյան կողմը: Մենք առայժմ սպասում ենք արդյունքներին», - ասել է Օշաքբաևը: