23-10-2014 08:38

Կայացել է եռյակի առաջնորդների հանդիպումը

Ինչպես news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը կայացել է ոչ իշխանական եռյակի առաջնորդների հանդիպումը: Խոսնակի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել մասնավոր տարածքում և տևել է բավականին երկար: Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքին վերաբերող և օրակարգային մի շարք այլ հարցեր: