Բավ է պառակտվել
19-09-2014 14:47

Կայացավ Ալիև-Դավութօղլու հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։ Վստահություն է հայտնվել, որ կապերն ապագայում էլ կզարգանան։ Կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով Բաքու է ժամանել գիշերը։ Նա հայտնել էր, որ նոր պաշտոնում իր առաջին այցերից մեկը կատարում է Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հռչակված «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսին համահունչ: